Նորություն
Անշարժ գույքի շուկայի նոր փուլը․ ի՞նչ փոխեց խաղաղության պայմանագրի նախաստորագրումը
Հրապարակված է: September 22
Նորություն
Անշարժ գույքի շուկայի նոր փուլը․ ի՞նչ փոխեց խաղաղության պայմանագրի նախաստորագրումը
Հրապարակված է: September 22
Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներն առանձնացնում են մեկ հստակ ամսաթիվ, որից հետո Երևանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը զգալիորեն փոխվել է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրման օրը։
Ինչպես նշում է «Արթ Ռեզիդենս» կառուցապատող ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Նվեր Սաֆարյանը, հենց այս իրադարձությունից հետո է սկսվել հայաստանյան անշարժ գույքի շուկայի նկատմամբ վստահության նոր ալիք։
«Խաղաղության համաձայնագրից հետո ավելի մեծ վստահություն է ձևավորվել առ այն, որ Հայաստանում ներդրումներ կատարելն ավելի ապահով է դարձել։ Ունենք նաև օտարերկրյա գնորդներ։ Մեծամասամբ նրանք ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից են, սակայն կան նաև եվրոպական երկրներից և Արաբական Միացյալ Էմիրություններից գնորդներ։ Հաճախ ընդգծվում է հատկապես Ռուսաստանի դերը, սակայն ամերիկահայերը և Սփյուռքի այլ ներկայացուցիչներ նույնպես գնումներ են կատարում Հայաստանում։ Այս գնումների հիմքում ընկած է երկրի նկատմամբ վստահության զգալի աճը»։
Ինքնարժեքն ու վճարունակությունը՝ զուգահեռաբար աճող երկու մեծություններ
Գների բարձրացումը հիմնավորելիս Նվեր Սաֆարյանը նշում է ևս մեկ գործոն՝ աճել են պետական վճարները, ինչպես նաև կառուցապատման ընդհանուր ինքնարժեքը։ Միաժամանակ, ինչպես ընդգծում է նա, աճել է նաև բնակչության վճարունակության մակարդակը, և գնորդների կողմից էական դժգոհություն չի արձանագրվում։
«Ես գների բարձրացմանը դրականորեն եմ նայում․ երբ երկրի նկատմամբ վստահությունը մեծանում է, բնականաբար աճում է նաև գների մակարդակը։ Միաժամանակ աճել է նաև աշխատավարձային ֆոնդը, և, իմ գնահատմամբ, բնակչության գոհունակությունը չի նվազել։ Մեր ընկերության վիճակագրության համաձայն՝ գնումների 60%-ն իրականացնում է Հայաստանի բնակչությունը, իսկ 40%-ը, կարելի է ասել, կազմում են ոչ ռեզիդենտ գնորդները»,— հավելում է նա։
Այս ցուցանիշները մատնանշում են մի կարևոր միտում․ Հայաստանի անշարժ գույքի շուկան այլևս միայն ներքին սպառման շուկա չէ։ Գնորդների գրեթե կեսը արտերկրից է՝ շուկա բերելով նոր կապիտալ և ազդելով տեղական պահանջարկի կառուցվածքի վրա։
Տեսանյութ․ Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» շերտեր
Տեսանյութ․ Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» շերտեր

