Կառուցապատման կառավարում

Շինարարությունը ավելին է, քան պարզապես կառույցների կառուցում

Շինարարությունը միայն պատերի և տանիքների կառուցում չէ. դա բարդ, բազմաշերտ գործընթաց է, որը պահանջում է ռազմավարական պլանավորում, խիստ վերահսկողություն և մասնագիտական համակարգում: Ահա թե ինչու շինարարության կառավարումը դարձել է կենսականորեն կարևոր ծառայություն ամբողջ աշխարհում: Հայաստանում այս ոլորտը դեռևս զարգանում է, և մենք հպարտ ենք լինել առաջին ընկերություններից մեկը, որը առաջարկում է շինարարության մասնագիտական կառավարման ծառայություններ:


Ի՞նչ է կառուցապատման կառավարումը 

Կառուցապատման կառավարումը (Construction Management) այն գործընթացն է, որի ընթացքում մասնագիտական թիմը վերահսկում և համակարգում է շինարարական նախագիծը՝ սկսած նախնական պլանավորումից մինչև ավարտը։ Ի տարբերություն շինարարական ընկերություն, կառավարման թիմը շինարարություն չի կատարում, այլ աշխատում է սեփականատիրոջ կողմից՝ ապահովելով, որ բոլոր աշխատանքներն ընթանան ըստ պլանի, բյուջեի և ժամանակացույցի

Ի՞նչ ենք մենք անում

Մեր թիմը բաղկացած է նախագծերի ղեկավարներից, ֆինանսիստներից, ինժեներներից և այլ մասնագետներից, ովքեր միասին իրականացնում են՝

  • Նախագծի պլանավորում
  • Ժամանակացույցի մշակում
  • Բյուջեի կազմում և վերահսկում
  • Մատակարարների և կապալառուների ընտրություն
  • Որակի և անվտանգության հսկողություն
  • Վաճառքների պլանավորում
  • Փաստաթղթաշրջանառության կառավարում


Կառուցապատման կառավարման առավելությունները` 

  • Նախագծի կառավարում դեռ նախաշինարարական փուլից 
  • Սեփականատիրոջ շահերի պաշտպանություն 
  • Թափանցիկ գործընթաց 
  • Բյուջեի և ժամկետների խիստ վերահսկում 
  • Որակի բարձր մակարդակ


​Ինչու աշխատել մեզ հետ 

Մենք ներդնում ենք մեր փորձը, գիտելիքներն ու ժամանակակից կառավարման մեթոդները՝ շինարարական նախագծերը դարձնելով ավելի կազմակերպված և արդյունավետ։ Մեր նպատակը պարզ է՝ օգնել ձեզ կառուցել ոչ միայն շենք, այլ հաջողված արդյունք։ 

📩 Դիմեք մեզ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք աջակցել ձեր նախագծին