
Ծաղկաձորն այսօր
2026 թվականի հունվարի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Ծաղկաձորն այսօր» խորագրով միջոցառումը, որը մեկ հարթակում միավորել էր ոլորտի ներկայացուցիչներին և գործընկերներին։ Միջոցառման նպատակը Ծաղկաձորի զարգացման իրատեսական և գործնական ուղղությունների ձևակերպումն էր՝ համատեղ քննարկման միջոցով, ինչպես նաև առաջնահերթ խնդիրների բարձրաձայնումը, որոնք պահանջում են համակարգված մոտեցում և գործընկերային համագործակցություն։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց տարածաշրջանի խոշորագույն նախագծերից մեկը՝ «Ծաղկաձոր Հիլս» բազմաֆունկցիոնալ հանգստյան և բնակելի համալիրը՝ իր ներդրումային հնարավորություններով և զարգացման տեսլականով։
Միջոցառումը կազմակերպվել էր «Արթ Ռեզիդենս» ընկերության կողմից, որը հինգ ամիս առաջ միացել է «Ծաղկաձոր Հիլս» նախագծին՝ համագործակցելով FYM Hospitality Group-ի հետ և նպաստելով ծրագրի զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման ձևավորմանը։ Բացման խոսքով հանդես եկան Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը՝ ընդգծելով պետական և մասնավոր համագործակցության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման համատեքստում։ Tsaghkadzor Hills նախագիծը ներկայացրեց «Արթ Ռեզիդենս» ընկերության սպասարկման բաժնի ղեկավար Հայկուհի Քամալյանը՝ անդրադառնալով կառավարման մոդելին և ծառայությունների կազմակերպմանը։ Նախագծի ներդրումային հնարավորությունները ներկայացրեց «Mixx Up» անշարժ գույքի ընկերության տնօրեն Սարգիս Ներսեսյանը՝ ներկայացնելով ծրագրի եկամտաբերության և երկարաժամկետ արժեքի ձևավորման հեռանկարները։
Միջոցառման շրջանակում կնքվեց համագործակցության հուշագիր նախագծի գործընկերների միջև՝ Նվեր Սաֆարյան («Արթ Ռեզիդենս»), Արա Կարապետյան («Ծաղկաձոր Հիլս» նախագծի հիմնադիր և տնօրեն) և Արմեն Ֆրանգուլյան (FYM Hospitality Group)։
Այնուհետև տեղի ունեցավ պանելային քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքի զարգացման հեռանկարներին, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին։ Քննարկումը վարում էր բիզնեսի զարգացման և հաղորդակցության մասնագետ Էդիկ Հարությունյանը։ Պանելային քննարկման մոդերատորը բիզնեսի զարգացման և հաղորդակցության մասնագետ Էդիկ Հարությունյանն էր։ Քննարկմանը մասնակցում էին՝ «Արթ-Գրուպ» և «Արթ Ռեզիդենս» ընկերությունների հիմնադիր Դավիթ Աբովյանը, FYM Hospitality Group-ի հիմնադիր և տնօրեն Արմեն Ֆրանգուլյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։ Քննարկման ընթացքում ընդգծվեց պետական և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը՝ ուղղված Ծաղկաձորի կայուն զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և ամբողջական ենթակառուցվածքների ձևավորմանը։
RIS Resort-ի ներքո գործող հյուրանոցը գտնվում է կառուցման փուլում, և ներդրումային հնարավորությունները բաց են։ Առաջարկվում են ներդրման երեք մոդելներ, որոնք ապահովում են ճկունություն՝ յուրաքանչյուր ներդրողի համար ընտրելու առավել համապատասխան տարբերակը։ Գնորդները կարող են ձեռք բերել անշարժ գույք «Ծաղկաձոր Հիլս»-ում ճկուն, տարաժամկետ վճարման պայմաններով՝ առանց լրացուցիչ տոկոսների կամ օգտվել Ֆասթ Բանկ-ի հատուկ առաջարկից։
«Արթ Ռեզիդենս» ընկերությունը պատասխանատու է համալիրի կառուցապատման կառավարման համար, իսկ FYM Hospitality Group-ը՝ հյուրանոցային հատվածի բրենդի մշակման, կառավարման և ընդհանուր սպասարկման համակարգի ձևավորման համար։
